Վանո Սիրյադեղյան.«Ոսկի մարդը» 

Վերլուծություն

Այս անգամ ընթերցեցի Վանո Սիրադեղյանի «Ոսկի մարդը» պատմվածքը: Այս պատմվածքը շատ հավանեցի, ու բացի պատմվածքից՝ նաև հեղինակի գրելաոճը:
Պատմվածքով՝ իմ տեսանկյունից, հեղինակը խոսում էր մարդկանց հանդեպ վերաբերմունքի, մարդուն գնահատելու մասին:

Գլխավոր հերոսը պատմվածքի՝ վախճանված Վարոսն էր: Պատմվածքում, նրա մահից հետո, ներկայացված էր նրա մտերիմների, ընկերների խոսակցությունը…: Տարեց մարդկանց մտքերը՝ թե ով է նրանից հետո մահանալու….



<<Ձմռան ճնճուղների նման գերանին շարված, թիկունքները հորիզոնից չբարձրացող ուշ աշնան արևին հարմարեցնելով, ծերերը պատրաստվում էին տեղին ու իրավիճակին վայել զրույցի։
— Թանդ ձմեռ կլինի։

— Հաա՜, գարունքը կուշանա…Կցկտուր բառերը լողում էին մակերեսին, իսկ խորքում ամեն մեկը իր մտքերի հետ էր, իր հիվանդության ու առողջության, իր ապրած կյանքի հետ էր։ Նրանցից ո՞վ կարժանանա գարնան արևկողի բախտին, ձմեռը ո՞ւմ կտանի, Վարոսից հետո հաջորդը ո՞վ է լինելու… Քրքրում էին հիշողությունները, քննում տոհմագրությունները, տալիս֊առնում… Այ, այսինչը արդեն հոտաղ էր, իսկ ինքը վարտիքով էր ման գալիս։ Այնինչին ինքն է ձի նստել սովորեցրել, ջահել է, բայց նրանց ցեղում երկար ապրող չի եղել։ Այս մեկն էլ հարյուրի մոտ է, բայց դա ոչ մի նշանակություն չունի, նրա հայրն էլ ու պապն էլ հարյուրից ավելի ապրեցին… Ուրեմն, հաջորդը ո՞վ է լինելու։ Այսինքն, ի՞նչ նշանակություն ունի, մի տարի ուշ, մի տարի շուտ՝ բոլորն էլ հերթով գնալու են… Բայց գտնում էին։ Այնուամենայնիվ, ամենքը մեկին գտնում, իրենից առաջ էր գցում և հաջորդը չլինելու հույսից ուշ աշնան արևը դիպչում էր նրանց թիկունքին։ Եվ յուրաքանչյուրի հույսը մահվան դատավճիռ էր ինչ֊որ մեկի համար։>>

Կառանձնացնեմ այս հատվածը: Տարիքով մարդիկ, սովորաբար ինչ-որ մեկի մահանալուց հետո, սկսում են մտածել, թե ե՞րբ է իրենց հերթը գալու, տեսնե՞ս հետո ով է մահանալու և այլն…. Հեղինակը այս հատվածը շատ գեղեցիկ էր ներկայացրել: Գեղեցիկ էր ներկայացրել ոչ միայն ընդհանուր հատվածը՝ այլ նաև գեղեցիկ էր ձևակերպել հատվածի միտքը:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started